Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից՝ նշելով՝ նախնական տվյալներով՝ երեք տուժած հոսպիտալացվել է, նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն և հետազոտություներ:
«Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանում հրդեհ է տեղի ունեցել։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը պարզաբանել էր՝ հրդեհը տեղի է ունեցել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։