Առավոտ -ը գրում է
«Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում, լինում են»,- քիչ առաջ դուրս գալով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանից՝ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Դիմելով Տիգրան Խզմալյանին պարոն Սեֆիլյանը կատակեց. «Ընկեր Խզմալյան, ինչպե՞ս ես, փայլում ես արևի տակ»:

Պարոն Սեֆիլյանը հավաստիացրեց՝ ուշ լինի, նուշ լինի, բոլորս էլ հավատացել ենք, որ բոլորը՝ «Սասնա ծռերը» և մնացածը, անխտիր ազատության մեջ են լինելու. «Կուզեի, որ այս հանգրվանը, որպես ընդհանուր պայքարի մի հանգրվան, որպես նուրբ հանգրվան, ինչպես ապրիլյան օրերին, մեր ժողովրդին հաջողվեց , ժողովրդի որոշումով վարչապետ Փաշինյանի շնորհիվ նաև, որ հնարավորինս անցնցում տեղի ունենա: Բոլորին զսպվածության կոչ եմ անում»:
Այնուհետև Ժիրայր Սեֆիլյանն իր ցավակցությունը հայտնեց ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհվածների ընտանիքներին ու հայտարարեց. «Մինչ այս անմիջական մեր խոսքը զոհվածների հարազատներին ուղղելու հնարավորություն չենք ունեցել: Ոչ ոք «Սասնա ծռերին», համոզված եմ, չի համարում հանցագործ, ոճրագործ, ոչ ոք չունի այն եզրակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության նպատակով: Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան»:

՝ աղբյուր