
Մի նյութ աչքովս ընկավ , տհաճ էր, քանի դեռ քարոզարշավը չի սկսվել , իմ ոճով գրեմ: Սանասարյանը 34 տարեկան է, մի լումա չունի հաշվին , ես էլ 40-ին եմ մոտենում, էլի չունեմ , ու ինչ ?

Մենք դրա համար չենք պատրաստվում գետինը մտնել: Ամեն մեկն ապրել է այնպես, ինչպես կարողացել է, ինչպես ստացվել է: Ձեզ հաջողվել է հարստանա, կեցցե’ք, մեզ չի հաջողվել, դժվար էլ երբևէ հաջողվի, կներեք: Բայց գիտեք, թե ինչո՞ւ չի հաջողվել: Ուղղակի դա չի եղել մեր առաջնային նպատակը, մենք դրա մասին չենք էլ մտածել, այլ երազանքներ, նպատակներ ու չափանիշներ ենք ունեցել:

Հարստությունը վատ բան չէ, սա էլ պետք չէ ծայրահեղացնել, չլինի, թե մենք լավն ենք, հարուստները` «քըխ»: Բայց նաև շատ կարևոր է , թե ով ինչպես է հարստացել .այ սա արդեն փոխում է քննարկման ընթացքը: Եկեք պայքարենք, դա նորմալ է նախընտրական շրջանում, բայց անձնական տարածքը պետք է պահպանել: քննարկեք գաղափարներ, մեթոդներ, ծրագրեր, բայց իրար վիրավորելը, իրարից բամբասելը թող դուրս գա քաղաքական օրակարգից:
Ի վերջո` երկրում իրավիճակ է փոխվել:
Սիրում ենք բոլորիդ