
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր հանդես է եկել մի հայտարարությամբ, որ կհետաքրքրի հատկապես պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկներին:
Նախարարը հայտնեց, որ բյուջետային միջոցների ներքին տնտեսումների հաշվին, սույն թվականի օգոստոսի 1-ից կբարձրացվի վերոնշյալ առողջապահական հաստատությունների բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձը՝ մոտ 15%-ով: