Հայտնաբերվել է առեղծվածային «բենզավոզը»-ի վարորդին, որին բախվել էր Opel-ը, ինչի արդյունքում 2 հոգի տեղում մահացել էին. Նա այլազգի է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Արմեն Գասպարյանի), ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքների (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի),

ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները (վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության (վարչության պետի և ավագ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ)

հսկայածավալ աշխատանքներ կատարեու արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել, թե որտեղ է գտնվում երեկ՝ հունիսի 20-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի ժամանակ Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով բախված բեռնատար ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ապավեն» ՍՊԸ-ի տարածքում։

Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 61-ամյա Ռաշիդ Թանհայինը, ում և նրա վարած MAK մակնիշի 50 A 301/10 համարանիշի ավտոմեքենան, որը բարձված է եղել մի քանի տոննա վառելանյութով, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են և ի պահ հանձնել «Ապավեն» ՍՊԸ-ին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ճիշտ, օպերատիվ ու պրոֆեսիոնալ ձևի չգործեին, ապա իրանցին դիզվառելիքը Հայաստանում դատարկելուց հետո կմեկներ Իրան և այլևս հնարավոր չէր լինի նրան հայտնաբերել և գործը կդառնար առեղծվածային։

lavinfo.com

Понравилась статья? Поделиться с друзьями: