
Կեցցեք․ Առողջապահության նախարարի հերթական շատ կարևոր որոշումը ազգաբնակչության համար։

Վաղվանից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։
Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, էլի գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։
Դրանք մոտավորապես 1-ից 4 միլիոն դրամանոց միջամտություններ են, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը»,-հայտարարել է առողջապահության նախարարը: