Ինչքան ասում եմ ձայն չհանեմ, չի ստացվում. Մարդու սիրտ է ճաքում. Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինչքան ասում եմ ձայն չհանեմ, չի ստացվում։ Մարդու սիրտ է ճաքում։

Նիկոլ ջան, էն որ ասում ես, թե նախկին նախարարները ցածր աշխատավարձ են ստացել, բայց հետն էլ գողացել են, ու թե տեսեք, ինչ տներ են սարքել, ու տատիի հետ բանավիճում ես, բա էդ տների մեջ հիմա առոք-փառոք ապրող գողերը, ինչո՞ւ են ազատության մեջ։

Մարդու սիրտ է ճաքում, որ լսում է նման բաներ։

Ինչքա՞ն ժամանակ է ասում ենք պատժել բոլոր նախկին եւ ներկա գողերին, հարցը բարձրացնելուց ուժայիններն են աչքիդ առաջ, բա իրավական համակարգը դրա համար է, որ գողերով դու չզբաղվես, այլ իրավական համակարգը։

Այնպես որ տատին ճիշտ է, դու սխալվեցիր պարոն վարչապետ։ Միայն ասելով չի, գործ անելով է։

Հանկարծ հիմա օյիններ չբանեցեք, թե ինչ կարողանում է անում է, հա, ես տատի հետի զրույցը լսեցի ու հակադարձեցի։

Այսինքն վարչապետը գող-ավազակների մասին բարձրաձայն հաղորդում է տալիս, բայց չգիտես ինչու այդ գեղերի ետեւից գնացող չկա։

Ում ետեւից էլ, որ գնացին, պարզվեց իրենց հալալ քրտինքն են վայելում։ Մեղայասսու։

Մի խառը, ու աղապ-ճաղապ` իրավիճակ, որի դեմն առոնողը, վիճում է իր չստացված համակարգերի կաղության պատճառով, ու հետն էլ բողոքողն է վատամարդ դառնում։

Խեղճ տատին, ի՞նչ անի, որ չբողոքի

Понравилась статья? Поделиться с друзьями: