
Ինչպես արդեն հայտնել ենք՝ դատարանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտնեց‚ որ Քոչարյանը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել դատարանում՝ անգամ որոշման հրապարակումից հետո: Փաստաբանի խոսքով Քոչարյանը շատ հանգիստ է արձագանքել որոշմանը‚ նշելով‚ որ ինչ-որ մի տեղ նաև սպասելի էր այս իրավիճակը:
Ռուբեն Սահակյանը ևս զերծ մնաց մանրամասներ ներկայացնելուց‚ հայտնելով միայն‚ որ որոշումը կբողոքարկվի:
Նշենք‚ որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով: