«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

168.am-ը գրում է․

Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 10-15 կմ հեռավորությունից։ Այս պահին կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ, քաղաքացիներ և «Վեգա»-ի աշխատակիցներ։

Աշխատակիցները փորձում են տարածքից դուրս բերել ապրանքները:

Տեղում է նաև հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, ով հրահանգներ է տալիս տանիքում գտնվող տղաներին:

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք»,- բղավում է նա:

Նրա հրահանգներին ի պատասխան՝ ասացին, որ ջուր չկա՝ ո՞նց հանգցնեն:


ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում

ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում

Опубликовано NEWS.am Суббота, 24 августа 2019 г.

Նյութի աղբյուր՝ https://168.am/2019/08/24/1164498.html?fbclid=IwAR00SJ70lWnK1Oyte9JAGbN9wJGNma_3W8mo84ZDRzZ-6eTOA8kqs0sZWNA

Понравилась статья? Поделиться с друзьями: