
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «կործանել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարան դուրս գա թույլատրելիի սահմաններից:
«Ինչպես արդեն հստակ հայտարարել էմ նախկինում, այժմ կրկնում եմ, որ եթե Թուրքիան ինչ-որ բան անի, որն, իմ մեծ ու չգերազանցված իմաստուն գնահատականով, կանցնի սահմանները, ես ամբողջովին կկործանեմ և կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը, ինչպես արել եմ նախկինում»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:

«ԱՄՆ-ն շատ ավելի է արել, քան որևէ մեկն ակնկալում էր, այդ թվում՝ 100 տոկոսով կոտրել է ԻՊ-ի խալիֆայությունը: Այժմ մյուսները ևս տարածաշրջանում, որոնք մեծ հնարավորություններ ունեն, պետք է պաշտպանեն իրենց տարածքը»,- հավելել է ԱՄՆ ղեկավարը:
