Դատարանի դահլիճում կալանավորվեց Հայկ Սարգսյանը

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, այսօր դատարանի որոշմամբ կալանավորեց:

Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն երեկ էր ներկայացրել դատարան. այն քննվեց այսօր: Միջնորդության քննարկմանը ներկա էր նաեւ Հայկ Սարգսյանը:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու կրելու մեջ:

Նյութի աղբյուրը՝ Armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: