![]()
Զաքիր Հասանովը կրակում է ադրբեջանցի գյուղացիների վրա: Վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն երկու դեպքի մասին ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է բացել խաղաղ գյուղացիների ուղղությամբ:
![]()
Բոլորս շատ լավ հիշում ենք այն ողբերգական դեպքը, երը սահմանամերձ գյուղում երեխան մահացավ կրակոցից ու բոլորս էլ շատ լավ հիշում ենք, թե դա ինչի հետևանք եղավ:
Երբ Զաքիր Հասանվի հրամանատարությամբ և նրա ցուցումներով ռազմական տեխնիկաները սկսեցին շարվել գյուղերի մեջ, տների պատերին քիպ կպած, այդ պահին Հասանովը շատ լավ գիտակցում էր, որ իրենց տեխնիկաները լռեցնելու համար հայկական կողմը կրակելու է դրանց վրա ու նա նաև շատ լավ գիտեր , որ այդ կրակոցներից ոչ բոլորը կարող են թիրախին հասնել ու թիրախին չհասած կրակոցները վնասելու են գյուղի բնակիչներին:
Իրականում հենց այդ նպատակի համար էլ կատարվել և կատարվում է նմանատիպ քայլեր: Ադրբեջանը կրակում է գյուղերի մեջից, պատասխան ստանալուց տուժում են գյուղի բնակիչները և դա ցուցադրվում է միջազգային հարթակներում, որ իբր հայկական կողմը կրակում է գյուղացիների վրա:
Եթե իրականում որևէ ադրբեջանցի գյուղացի վերջին մի քանի օրերի ընթացքում տուժել են հայկական դիրքերից արձակված կրակոցներից, ապա դրա միակ պատասխանատուն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է, քանի որ իր անգրագետ գործողությունների արդյունքում ստացվում է այնպես, որ հենց երկրի պաշտպանության նախարարն է կրակում իր բնակիչների վրա:
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք