Բաց նամակ պրն վարչապետ ՝ Նիկոլ Փաշինյանին…մեր երկրում գործում է մանկավաճառության և դոնորների մաֆիա

Առեղծվածային պայմաններում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

На изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

Բաց նամակ պրն վարչապետ ՝ Նիկոլ Փաշինյանին

Ձեր ջանքերը ապարդյուն են շատ հարցերում , մասնավորապես ծնելիության մակարդակը բարձրացնելու , քանի դեռ չեք արգելակել մեր երկրում ահագնացող և քաղցկեղի նման տարածվող արմենիա բկ ում իրականացվող և գործող մանկավաճառության և դոնորների մաֆիան ։

Բարև Ձեզ պրն վարչապետ ես անհայտացած նորածնի մայր եմ ։ Ս/ թ սեպտեմբերի 24 ին ծննդաբերել եմ տղա երեխա ,բժիշկների պնդմամբ երեխաս մահացել է և հարուցվել է քրեական գործ ։ Այս օրերի ընթացքում ոչ մի կերպ չի հայտնաբերվում իմ երեխայի մարմինը ,որը փաստում է երեխայիս առևանգելու մասին ։ Ես թոքի ինֆարկտով օրեր շարունակ գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում և դեռ 6_7 ամիս բուժման կուրս պիտի անցնեմ և անձամբ չեմ կարող հանդիպում խնդրել և իրազեկել ։ Խնդրում եմ հետամուտ լինել դեպքի բացահայտման հարցերում ։ Այս օրերի ընթացքում արմենիա բկ ի հետ կապված մոտ 500 դիմում բողոքներ ունեմ հավաքագրած և բազմաթիվ քաղաքացիների դեպքերի պատմությունների մասին տեղեկություններ ունեմ , որ մեր երկրում գործում է մանկավաճառության և դոնորների մաֆիա ։

Ավելի ուշ Հայկուհի Խաչատրյանը ևս մի քանի գրառում է ավելացրել: Մասնավորապես.

ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ԻՄ ԵՎ ԳՈՒՑԵ ՈՂՋ ԵՐԵԽԱՅԻՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՆԵՐԸ!!!

Ես Հայկուհի Խաչատրյանս արձանագրում եմ,որ Արմենիա ԲԿ-ն չի իրականացրել պատշաճ մահվան արձանագրություն,մասնավորապես,հակաօրինական կերպով ցույց չի տվել երեխայիս դին , իսկ իրենց պնդումները,թե ես չեմ ուզե՞լ տեսնել երեխայիս չհիմնավորված են,իրենց խոսքերը հաստատող փաստեր չկան,կան հակառակ փաստերը,որոնցից նշեմ մի քանիսը:
Եթե իրականում չեմ ուզել տեսնել երեխային,ինչպե՞ս եմ մահացությունից 3 օր հետո Լրատվականներին հարցազրույց տվել,բարձրաձայնել,որ երեխայիս ցույց չեն տվել,ինչպես է ստացվում,որ Գլխավոր Բժիշկ Ռ. Աբրահամյանի պնդմամբ մեկ շաբաթ հետո տրված հարցազրույցում,մեջբերում եմ իր խոսքից “Մարմինը լաբորատորիայում քննություն է անցնում” բա,եթե չեն խաբում ինչի՞ մարմինը ցույց չէին տալիս,եթե իրականում կա՞ր մեկ շաբաթ հետո։Ցավում եմ իրենց համար,բայց փաստերը վկայում են,որ ես ցանկացել եմ տեսնել,իսկ իրենք ցույց չեն տվել,դա էլ քիչ է անձնական վիրավորանք են հասցնում,թե չեմ ուզել տեսնել երեխայիս,պետք է հիշեցնել պնդողներին,որ իմ արժանապատվությունը ոտնահարող չհիմնավորված ստով հաջորդ դատն եմ գումարելու իրենց վրա։ Մեջբերում եմ 06.12.2015 թ. -ի Սահմանադրության փոփոխությունից, Գլուխ 1,Հոդված 3-“Մարդու կյանքը բարձրագույն արժեք է”,,,ինձ որեւէ մեկը կասի,նման անհետաձգելի Քրեական գործը ինչո՞ւ է անժամանակ,մեկ ամսից ավելի չբացահայտված եւ ի՞նչ իրավունքով է Քրեական դեպքը պարզում մահացություն մասին,երբ մահացությունը ըստ արժանվույն գրանցված չէ ՀՀ Առողջապահության հաստատագրված կարգով,կան փաստացի կասկածներ հիմք ընդունելով բժիշկների իրարամերժ խոսքերը, անօրինական,առանց իմ իմացությա՞ն երեխայի դին հրկիզելը ։Ստացվում է,եթե իրականում քննությունը պարզի մահ չի եղել,խաբեությամբ երեխայի գողություն է եղել,ի՞նչ կստացվի ։Իմ երեխայի կյանքը բարձրագույն արժեք չի՞,որ մինչեւ հիմա,մեկ ամսից ավել դեպք է պարզվում։Իսկ,եթե պարզվի,որ մանկավաճառություն կամ երեխայիս օրգանների վաճառք է տեղի ունեցե՞լ։ Թերի մասնագիտական,կասկածելի դեպքը,համարվում է հաստատված մահ ու մահվան պատճառներն է պարզվում,փոխանակ պարզվի իրականում մահ եղել է , թե՞ ոչ։ Իբրեւ չի կարող բժիշկը այնպես իր ապարատուրան պատրաստել,որ երեխայի սրտի զարկերը չլսվեն։ Եփած հավի ծիծաղը կգա նման չհիմնավորված ու կասկածելի,Արմենիա ԲԿ-ի կողմից “փաստ” համարվող մեկնաբանությունների վրա:Այսօր Քրեական դեպք է պարզվում մահը նույնիսկ նորմալ չգրանցված երեխայի մասի՞ն։Չեմ հասկանում սա նշանակո՞ւմ է արհամարհել ՀՀ Առողջապահության նախարարությամ հաստատված օրինական կարգը։ Կարգը խախտվել է ինչո՞ւ է Քրեական գործը սխալ հոդվածով հարուցված։ Լսե՛ք ձեզ համար օրինակա՞ն է հայ երեխայի դիակիզման լուրը,որ ծնողը մի ամիս հետո է իմանում,այն էլ լրատվականներից ։ Ես մինչեւ վերջ ՀՀ Օրենքը վերականգնելուն եմ աջակցելու։

Կներեք ոչ կոռեկտ արտահայտվելուս համար ,բայց …

Ռազմիկ ես քեզ թաղելու եմ քո բերած վաննի մեջ … Ինքը լավ գիտի ,թե ես ինչ եմ ասում …

Понравилась статья? Поделиться с друзьями: