«Արսենալի» եւ «Չելսիի» ֆանատները բախվել են Բաքվում, կան վիրավորներ

sport.news.am

Լոնդոնի «Արսենալի» եւ «Չելսիի» ֆանատները բախվել են Բաքվում, հաղորդում է բրիտանական Mirror-ը։

Վիճաբանությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող գարեջրատներից մեկում։ Երկու երկրպագու գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Եվրոպայի լիգայի եզրափակիչն անգլիական երկու թիմերի մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է խաղալ Ադրբեջանում։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: