Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց, թե ով ում է վերահսկում

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են Նախիջևանի բնակավայրերը: Լուսանկարներին կից Արծրուն Հովհաննիսյանը գրել է.

«Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել»։

Նշենք, որ վերջերս Ադրբեջանը լուսանկարներ էր հրապարակել , որտեղ հայկական բնակավայրերն են: Դրանով նրանք փորձել էին ցույց տալ իբր թե վերահսկում են դրանք:

Понравилась статья? Поделиться с друзьями: