

Ինչպես արդեն հայտնել էինք, դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մի զինվոր է մահացել, մեկն էլ ստացել հրազենային վիրավորում։
Սպանված պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։

Նախնական տվյալներով՝ հայտնաբերվել են ձեռքերի, ոտքերի, ճակատի շրջանում տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ բութ առարկայի ներգործության հետքերով հասցված։ Իսկ Աջամյանի ճակատային հատվածում առկա է հրազենային վիրավորում։
Գնդակը դուրս է եկել ծոծրակից, ինչն անհնարին է դարձնում ինքն իրեն վնասվածք հասցնելու տարբերակը։

