Գիշերը «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ընտանիքին պատկանող տներում ոստիկանության գործողությունների հետևանքով անհանգստություն է պատճառվել նաև նրանց հարևաններին։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողներին պատմեց Արամ Վարդանյանի հարեւաններից Աշխեն Հարությունյանը։
«Մինչեւ գիշերվա ժամը 4-ը… երեխեքը անկողնուց են վեր կացել, մենք՝ ընդեղից… Ամբողջ գիշեր, ծեծ-ջարդ, լաց, ոստիկանության համազգեստով մարդիկ ինչ-որ մեկին ծեծում էին, ինչ շուխուռ էր։ Միլիցիայի ֆորմայով աշխատողներն էին, ռիսկ չարեցի տանից դուրս գայի։ Պատուհանից եմ տեսել ամբողջը։ Ինչ-որ մեկին ծեծելով, ջարդելով տանում էին։ Ոչ մեկ չի քնել։ Այ սենց նեղայիններով փախչում էին։ Գիշերվա 02։00-ից մինչեւ 04։00-ն տեւել է այդ գործողությունը։ Մետաղ ջարդոցի ձայներ էր լսվում, հայհոյանքներ էին հնչեցվում»,- պատմեց հարեւանը»։
Մանրամասները տեսանյութում։