
Չգիտեմ Նիկոլը ում հետ ինչա պայմանավորվել ու ապագայում Արցախի հարցը ինչպիսի լուծում կստանա, բայց մի բան հստակ է, որ ադրբեջանական կողմը դեռ չի հասկացել Հայաստանի նոր ղեկավարության գործելաոճը:

Դա էր վկայում նախ Փաշինյան-Ալիև հանդիպման ձգձգումը այնուհետև ադրբեջանական կողմից նման հանդիպումից խուսափելը ու բանակցությունները նախագահների մակարդակով շարունակելու ցանկությունը:
Հիմա էլ Ալիևը անհասկանալի մեսիջ է ուղարկում Փաշինյանին, իր հայտարարության մեջ նշելով, որ իբր Ադրբեջանը իր դերակատարությունը ունի Հայաստանի հեղափոխության մեջ:
Փաշինյանը, որպես քաղաքական գործիչ իրոք անկանխատեսելի է դարձել առաջին հերթին Ալիևի համար: Հիմա Ադրբեջանի նախագահը ամեն կերպ փորձ է անելու հասկանալ Փաշինյանի քայլերի հերթականությունը, բայց միևնույն ժամանակ չի կարողանալու վստահել Հայաստանի վարչապետի խոսքերին, քանի որ վերջինս կարող է մի բան պայմանավորվել, բայց մեկ ուրիշ քայլով կոշտ հարված հասցնել:
Այ սենց անորոշ վիճակների արդյունքում ծնվում են Ալիևի ոչ տրամաբանական հայտարարությունները:
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք