Ազգային ժողովը 14 կողմ, 77 դեմ, 15 ձեռնպահ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը չընդունվեց

Ազգային ժողովը 14 կողմ, 77 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների իրականցումը չեղյալ հայտարարելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում էր արտակարգ դրության օրերին թույլատրել ավտոբուսների և մետրոպոլիտենի աշխատանքը, վերաբացել նաև շինանյութի, տնտեսական, սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը, թույլատրել միջմարզային ուղևորափոխադրումները` գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր արտահերթ նիստում արտակարգ դրությունը ապրիլի 14-ից, ժամը 17:00-ից երկարաձգեց մինչև մայիսի 14-ը, ժամը 17:00-ն:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: