Օրեր առաջ ամուսնուցս SMS ստացա՝ Շուտ տուն արի․ Գնում էի տուն, ճանապարհին մտածելով, որ ապահարզան կներկայացնի, բայց․․․
Ընկերոջս ընտանիքը քայքայման եզրին էր; 20 տարի ապրել էին միասին, ունեին գեղեցկուհի աղջիկ, բայց, ահա, որոշել էին բաժան-
վել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը; Նրանք այնքան էին թշնամացել, որ նույնիսկ չէին կարողանում ի-
րեր դեմքի նայել՝ առանց տհաճությունը թաքցնելու: Ես շատ էի տխրել:Սակայն, վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի:
Նա երջանկությունից փայլում էր ու պատմեց ինձ հետևյալը:«Աղջիկս ընկերների հետ երկու օրով գնացել էին բնության գրկում հան-
գստանալու: Ես որոշել էի գնալ ընկերուհուս տուն, իսկ ամուսինս՝ ձկնորսության: Աշխատանքս նոր էի ավարտել և ցանկանում էի
դուրս գալ, երբ ստացա հաղորդագրություն ամուսնուցս. «Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»:

Ես մոտեցա մեքենայիս, մտածում էի գնալ, թե ոչ, կարծում էի, որ կանչում է ապահարզանի մասին խwսելու համար: Անկեղծ ասած
հոգ-նել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահարզանը: Այնուամենայնիվ, նստեցի ղեկին, գոր-
ծի գցեցի մեքենան, գնում էի ու մտածում, որ արդեն ամեն ինչի վերջը եկել է:Մեքենան կայանեցի ավտոտնակում, բացեցի տան դու-
ռը և կորցրեցի խոսալու ունակությունը. ողջ տան հատակին շարված էին մոմեր, աստիճանների վրա նույպես մոմեր էին դրված, իսկ
ննջասենյակից հաճելի երաժշտություն էր լսվում:
Ես բարձրացա վերև, ննջարանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված, իսկ առաստաղի մոտ պտտվում
էին սրտաձև փուչիկներ: Ես կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում, արցունքները հոսում էին աչքերիցս, միթե այսքան
ժամանակ ես չէմ զգացել նրա ՍԵՐԸ: Հետևում ոտնաձայներ լսվեցին ու ես շրջվեցի:Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր
ննջասենյակի դռան մոտ, ես անմիջոպես վազեցի ու գրկեցի նրան:
Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչպես եկավ գիշերը ու բացվեց առավոտը: Մենք արթնացանք դը-
ռան թակոցից, մեզ հանձնեցին երկու ուղեգիր ներառյալ ինքնաթիռի տոմսերը՝ դեպի Կուրիլյան կղզիներ: Ու հիմա մենք շատ երջա-
նիկ ենք: Ես շատ շնորհակալ եմ, որ նա այդ օրը ինձ տուն կանչեց և այդ ռոմանտիկ երեկոն կազմակերպեց»:

Ես նույնպես կարծեցի, որ այդ ամենը նրա ամուսնու ձեռքի գործն է: Սակայն պարզվեց, որ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր,
որ այդ ամենը կնոջ ձեռքի գործն է:Եվ մի օր պատահական հանդիպեցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը:
— Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում ինչու լեզու չէին գտնում և որոշեցի նման բան անել; Ես և ընկերուհիս
չգնացինք մեր ընկերների հետ հանգստանալու, մնացինք տանը, ումից հնարավոր էր գումար պարտք վերցրեցի և գնեցի մոմերն ու
փուչիկները, իսկ ուղեգրի գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով:
Երբ մոմերը վառեցինք մայրիկն արդեն տան մոտէր,երբ նա տուն մտավ,մենք հազիվ կարողացանք դուրս գալ իմ ննջարանի պատու-
հանից: Սակայն մենք սպասեցինք մինչև հայրս վերադառնա, ես մտավախություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն վի-
ճաբանել ու աստված գիտի, թե ինչ կարող էր լինել:
Սակայն, երբ տեսա նրանց գրկախառնված,արցունքները հոսեցին աչքերիցս, ուզում էի գոչել. խնդրում եմ էլ մի վիճեք, ուզում եմ ձեզ
միշտ այսպիսին տեսնել: Ես սաստիկ տանջվում էի, երբ նրանք վիճում էին, իսկ նրանց բաժանության մտքից ես ինձ ամենադժբախտ
մարդն էի զգում աշխարհում: