Այսպիսով, կարելի՜ է շաքար ուտել, թե ոչ:
Շաքարն այն մթերքներից մեկն է, որը Դուք պետք է վերահսկեք, եթե լուրջ եք վերաբերվում Ձեր առողջությանը: Բայց շաքարավազի վտանգների և օգուտների մասին այնքան շատ տեղեկություններ կան, և այն այնքան հակասական է, որ շատ հեշտ է շփոթելը:
Համացանցում կան շաքարի մասին առասպելներ: Մի՛ վստահիր դրանց:

Հետազոտողները և բժիշկները դեռ պատրաստ չեն շաքարը ճանաչել միանշանակ վնասակար: Օրինակ, Նյու Յորքի համալսարանի սննդի պրոֆեսոր Մարիո Նեստլը հիշում է, որ վերջերս «JAMA Medicine»- ում հրապարակված հոդվածում ասվում է, որ շաքարավազը ոչ միայն անվտանգ, այլև օգտակար կլինի Ձեր առողջության համար, եթե, իհարկե, չեք գերազանցում առաջարկվող քանակը՝ օրական 12,5 թեյի գդալ։

Այո, շաքարի մեծ կախվածությունը կարող է էապես մեծացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, խաթարել էնդոկրին համակարգի բնականոն գործունեությունը և հրահրել շաքարախտի և նույնիսկ դեպրեսիայի զարգացումը: Բայց եթե Ձեր սննդակարգում վերահսկում եք շաքարի քանակը, հավանականությունն այն է, որ Դուք անհանգստանալու ոչինչ չեք ունենա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն