Ցավոք, 6 տարեկան երեխայի կյանքը չի հաջողվել փրկել․․․

Հոկտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 14:15-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է բերվել երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Արման Ս-ն է, ով նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող ջրի հորի էլեկտրական շարժիչի մոտ հոսանքահարվել և մահացել է:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Понравилась статья? Поделиться с друзьями: