Տղամարդը խնդրեց կրկնել պատվերը, քանի որ ինքը լավ չի լսում. հաճախորդների ռեակցիան, անկեղծ ասած, զարմացրեց ինձ

Ես ու ընկերս մտանք արագ սննդի կետ: Երկուսս էլ շատ քաղցած էինք: Մեծ հերթ էր հավաքվել, բոլորն էլ անհամբեր էին: Սակայն շուտով հասկացա, թե որն է նման հերթի գոյացման պատճառը: Ինձանից առաջ կանգնած երիտասրադն ասաց իր պատվերը, իսկ գանձապահը կամաց խնդրեց.

Картинки по запросу Мужчина попросил ее повторить заказ медленнее, потому что он плохо слышал

Ես վատ եմ լսում, կարո՞ղ եք ավելի դանդաղ և բարձր կրկնել:

Երիտասարդն ասաց.

Այո, իհարկե:

Եվ կրկնեց պատվերը: Հավանաբար,  աշխատող տղան նորից չհասկացավ և հաճախորդին տվեց թերթիկ և գրիչ: Զարմանալին այն էր, որ բոլոր մարդիկ, ում հերթը հասնում էր, առանց մի բան ասելու գրում էին պատվերը թերթիկի վրա՝ առանց անհամբերության, բարկության, անկեղծ և պարզ ուրախությամբ: 

Եվ գիտեք, ես իսկապես զարմացած էի…

Ես կողմ եմ մարդկանց նման ռեակցիային երկու պատճառներով. առաջին հերթին, խուլ մարդն ունի աշխատանք: Նա ամեն օր շփվում է մարդկանց հետ, ինչն իրեն միայն օգուտ է տալիս: Նրան գումար աշխատելու շանս են տվել, և նա անում է դա ժպիտը դեմքին, ի տարբերություն շատ լիովին առողջ մարդկանց: Դա իսկապես տպավորիչ է:

Իսկ երկրորդը՝ հաշվի առնելով այն, որ աշխարհն օրեցօր ավելի է չարանում, անհնար է խոսքերով փոխանցել, թե որքան հաճելի էր տեսնել այդքան տարբեր մարդկանց բարի, կարեկցող ռեակցիան: Նրանք մոռացել էին իրենց խնդիրների, վատ տրամադրության և քաղցի մասին, ինչը շատ հազվադեպ է լինում: Նրանք սկզբում մտածեցին ուրիշ մարդու, այլ ոչ թե իրենք իրենց մասին:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: