Սպիտակ զգեստով անծանոթուհին պահանջել է դադարեցնել հարսանիքը և հարվածել է փեսային

Հարսանեկան զգեստով անծանոթ կինը ցնցել է հարսանիքի հյուրերին բրիտանական Աբերդեր քաղաքում, հաղորդում է Wales Online կայքը:

«Դադարեցրե՛ք հարսանիքը»,- բղավել է անծանոթուհին:- «Դա պետք է ես լինեի»: Այս խոսքերով նա մոտեցել է փեսային և սկսել է հարվածել նրան ծաղկեփնջով: Ներխուժումը ցնցել է հարսնացուին, որը կարծել է, թե սպիտակազգեստ կինը փեսայի նախկին ընկերուհին է:

Ավելի ուշ պարզվել է, որ անծանոթուհին Ուելսից հայտնի կոմիկ Ջանուարի Ռիզն է: Նա հարսնաքրոջ ծանոթուհին էր և համաձայնել էր մասնակցել նրա մտահղացման բեմադրությանը: Ներկաներից կատակի մասին նախապես իմացել է միայն DJ-ը:

ԱՂԲՅՈՒՐ


Понравилась статья? Поделиться с друзьями: