Պոդգորիցայի օդшնшվшկшյшնում եմ․․․աշխատակիցը սшռեց, զարմшցած նայում է ինձ ու մեղшնչшկան դեմքով տեղեկшցնում. Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Պոդգորիցայի օդանավակայանում Եվրոպքարից մեքենա եմ վերցնում։ Մեյլով հաստատված էր Պեժո, 8 օրվա համար 335€։ Աշխատողը ասում ա.
֊ Ձեզ հիասքանչ առաջարկ ունեմ, ավելացնում եք ընդամենը 70€ և Պեժոյի փոխարեն տալիս ենք Աուդի։
Ասում եմ.
֊Շնորհակալություն չեմ ուզում։
Աշխատակիցը փորձում ա համոզել, ասելով, որ շատ լավ տարբերակ ա, 600€֊ի փոխարեն 405 € եք վճարում։ Ասում եմ.

֊ Հարգելիս, շատ զգացված եմ, բայց իմ Պեժոն տվեք գնամ, շտապում եմ։
Աշխատակիցը սկսեց գրանցում անել, արանքում չզլանալով ասել, որ իզուր չեմ համաձայնվում Աուդիի տարբերակին…
Գրանցեց, վերջացրեց ու ուրախ նայելով դեմքիս ասում է.
֊ Ես ձեզ նույն գնի մեջ Աուդին գրանցեցի։
Ու հպարտ դեմքով նայում է ինձ բնականաբար ակնկալելով շնորհակալական խոսքեր։ Լավ փորձ ունենալով և հասկանալով ինչը ինչոց է, ասում եմ.

֊ Կներեք, բայց ես Պեժո եմ ուզում։
Աշխատակիցը սառեց, զարմացած նայում է ինձ ու մեղանչական դեմքով տեղեկացնում է, որ Պեժոյի հետ վթար է տեղի ունեցել։ Այստեղ հասկանալի է, որ եկել է կպցնողին պատժելու իմ աստղային ժամը)))
Ասում եմ.
֊ Լսիր հարգելիս, ես մեր երկրում Պեժո գործարանի մարքեթինգային բաժնի ղեկավարն եմ և պատկերացնու՞մ եք մեկն ու մեկը տեսնի կամ իմանա, որ Աուդի եմ քշում։
Կպցնող աշխատակիցը խառնվեց իրար, շատ խեղճացած ասում է.
֊ Բա ի՞նչ կարող ենք անել։
Հուշում եմ.

֊ Կարծում եմ պիտի զեղչ առաջարկեք անհարմարություններ ստեղծելու համար…
Մենեջերի հետ խոսալուց հետո ինձ տրամադրեցին 10% զեղչ ու ընդամենը 300€ ֊ով 600€֊ անոց Աուդի նստած հասնում եմ հյուրանոց, որտեղ գիշերելու և առավոտ շուտ ճանապարհը շարունակելու համար վերցրել եմ հասարակ մի սենյակ։ Մոտեցա ընդունարանին, աշխատակցուհին նայեց բուքինգս ու ժպտալով ասում ա.
֊ Ընդամենը 20€ ավելացնելու դեպքում ձեզ կարող եմ լյուքս սենյակ առաջարկել։
Դե արի էս աղջկան բացատրի, որ «ռոսկշից» սիրտս խառնում ա🤣

Понравилась статья? Поделиться с друзьями: