Արդեն գարուն է,մոտենում է Զատիկը:Եթե դուք ուզում եք այն դիմավորել գեղեցիկ և յուրօրինակ,ապա այս հոդվածը ձեզ համար է:Ընթացքը շատ պարզ է,իսկ արդյունքում ստացվում են շատ յուրօրինակ,գեղեցիկ, զվարճալի Զատիկի ձվեր:

Նախ պետք է պատրաստել նյութերը:

Բացի խաշած ձվերից անհրաժեշտ են նաև
- 2 գդալ օսլա
- ջուր
- նկարով անձեռոցիկ
- վրձին
- սննդային ներկանյութ՝ոսկեգույն և արծաթագույն

- Վերցնել անձեռոցիկը,որի վրա մանր նկարներ են,անջատել 2 շերտը:

- Կտրել անհրաժեշտ պատկերները:
- Թրջել վրձինը ջրի մեջ և դրա օգնությամբ քսել անձեռոցիկը ձվին:
- Կատարել այս ամենը շատ զգույշ,ուշադիր,որպեսզի հարթ ստացվի:

- Խառնել 40 մլ ջուրն ու մի փոքր օսլա,տաքացնել՝անընդհատ խառնելով:
- Ստացվում է սոսնձանման նյութ,որը պետք է քսել ձվի վրա և թողնել չորանա:
- 15 րոպե հետ քսել դեկորատիվ շերտը՝ավելացնելով օսլային ներկանյութ:

- Չորացնել ձվերը ցանցի վրա:

- Ստացվում է իսկական արվեստի գործ,որը կարելի է անգամ նվիրել մտերիմներին,կամ դրանով զարդարել Զատիկի սեղանը:

- Օսլայի փոխարեն կարելի է օգտագործել ձվի սպիտակուց:Արդյունքը նույնը կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց` Haytimes.info-ն