
Թերթում տպված հայտարարության մեջ ասվում էր,որ վաճառվում է լողավազանով և այգիով 3֊հարկանի առանձնատուն՝ 1$ արժողությամբ։
Մուրացկանը կարևորություն չտվեց դրան և անցավ առաջ։Խաչմերուկի վրա փակցված էր մեծ հայտարարություն, որտեղ նույն բանն էր գրված։
Մուրացկանը որոշեց փորձել,քանի որ ոչինչ չուներ կորցնելու։Նա գնաց նշված հասցեով և տեսավ այն նույն առանձնատունը,որը պատկերված էր նկարում։
Դուռը բացեց մի գեղեցիկ կին և ներս հրավիրեց։Անտուն մարդը հարցրեց, արդյոք ճիշտ է տան արժեքը տպվել հայտարարության մեջ։Կինն ասաց,որ ոչ մի սխալ չկա,տունն իսկապես 1$֊ով է վաճառվում։
Նա վճարեց 1$֊ը և գնեց տունը։Նրան շատ էր հետաքրքրում,թե ինչու՞ է կինը որոշել այդքան էժան վաճառել մեծ տունը։Կինն ասաց,որ իր ամուսինը մահվանից առաջ ասել է,որ այս տունը վաճառեն,իսկ գումարը փոխանցեն իր սիրուհուն։Ինքն էլ,որպես լավ կին, կատարում է իր ամուսնու վերջին ցանկությունը։Կես տարի հայտարարությունը այդպես կախված է եղել,սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել։
Հիշե՛ք,բոլորին հնարավորություն է տրվում։Պետք է ուղղակի հավատալ,որ հնարավոր է անգամ անհնարինը։
Նյութը հրապարակման պատրաստեց 101mirchudes.ru-ն