Պապիկը չէր կարողանում հեռախոսից օգտվել, որդին գոռաց նրա վրա ու վիրավորեց․ ի՞նչ ասաց պապիկը

Վերջին տասնամյակներում տեխնիկան կայծակնային արագությամբ զարգանում է։ Երիտասարդները, իհարկե, կարողանում են արագորեն ադապտացվել այդ զարգացումներին ու յուրացնել նորարարական հմտությունները, իսկ այ տարեցների համար դա մեծ փորձություն է։  Այս համատեքստում, մի հուզիչ պատմություն կա, որն ուզում եմ ներկայացնել մեր ընթերցողների դատին։

Տարեց պապիկը փորձում էր սորովել հեռախոսից օգտվել, որպեսզի կարողանա զանգահարել զավակներին ու թոռներին և տեղեկանա նրանց որպիսության մասին։ Սակայն պապիկը դժվարանում էր, ինչքան էլ, որ թոռներն ու որդին փորձում էին սովորեցնել նրան։ Պապիկն անընդհատ մոռանում էր, թե ինչ պետք է անի և որ կոճակը պետք է սեղմի։

Պապիկին սովորեցնելու մի քանի անհաջող փորձից հետո նրա որդին նյարդայնացավ ու բղավեց․ «Հազար անգամ ասեցի որը որից հետո սեղմես, դժվար ա՞, չե՞ս կարում երկու կնոպկա սեղմես ու հիշես էս պարզ բանը»։

 

Պապիկը սրտնեղեց, կուչ եկավ ու նեղված ասաց․ «Գիտեմ, որ դժվար ա քեզ համար տղա ջան քո թանկ ժամանակից տրամադրել ինձ ու սովորեցնել հեռախոսից օգտվել։ Երբ դու փոքր էիր, ես էլ քեզ էի երկար ժամանակ տրամադրում, որպեսզի սովորեցնեի քայլել, ինքնուրույն ուտել, խոսել ու անել այն ամենն ինչ ցանկանում ես։ Դա բնականաբար միանգամից չէր ստացվում, շաաաատ երկար ժամանակ ու մեծ համբերություն էր պահանջվում ինձանից ու մայրիկիցդ, որպեսզի մենք քեզ ու եղբայրներիդ սովորեցնենք այն ամենն ինչ դուք ցանկանում էիք իմանալ։ Բայց, ի տարբերություն քեզ, որդի՛ս, մենք չէինք զլանում ու բղավում, մենք հաբերատար ու մեծ սիրով էինք խնամում ձեզ ու հոգ տանում ձեր մասին»։

Այս խոսքերից հետո որդին ամոթից կարմրեց, ամաչեց իր տգեղ պահվածքից, ներողություն խնդրեց հորից ու այլևս երբեք բարձր տոնով չխոսեց հոր հետ։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: