Զրույցներից մեկի ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանն ասել է․
—Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, բայց չէի ուզի, որ որևէ մեկը զգար այն, ինչ իմ ներսում է, որովհետև մի արտառոց անհագստություն է, նաև` խճճված վիճակ: Երբ տխուր եմ, փակվում եմ իմ մեջ։
Այսօր հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է:
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է Գյումրիում: Հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան տան ամենափոքր երեխան էր:
Երգչուհին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։1973-ին նա մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացել է առաջին մրցանակին:
1997-2001 թվականներին նա գլխավորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։
1987թ. Ֆլորան ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ և մի քանի տարի անց` 1991թ. ընտանիքով տեղափոխվում ԱՄՆ՝ Լոս Անջելես:
2002թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007թ. հիմնում է “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան աստղեր: “Never Again” (Այլևս երբեք) կարգախոսով նրանք իրենց ձայնն էին բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների:
2011 նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ:
Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 55 տարեկանում` 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում, վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: