
Ուսուցիչը ամբողջ էքսկուրսիայի ընթացքում շալակած տարավ ողնաշարի ճողվածքով 10-ամյա աղջնակին, որ վերջինս ոչինչ բաց չթողնի
Ռայան Քինգը սովորում է Թենլիի տարրական դպրոցում, որը գտնվում է Կենտուկի նահանգի Լուիսվիլլի քաղաքում։
Աղջնակը ի ծնե ողնաշարի ճողվածք ունի։

Դպրոցում որոշեցին աշակերտներին տանել արկածային էքսկուրսիայի դեպի Օհայո գետ։
Աղջիկը գիտակցում էր, որ չի կարող գնալ՝ որքան էլ ցանկանա։
Ռայանի մայրը որոշեց, որ դստերը կկրի ուսերին հատուկ ուսապարկի միջոցով, որն ուղարկել էր իրեն ընկերը։
Նա այդ ամենը բացատրեց Ռայանի ուսուցչին։Սակայն այդ պահին նրանց մոտեցավ մեկ այլ ուսուցիչ՝ Ջիմ Ֆրիման անունով և ասաց, որ ուրախ կլինի, եթե ինքը տանի երեխային էքսկուրսիայի

Մայրը շատ զարմացավ և հուզվեց անծանոթ ուսուցչի նման առաջարկից։
Ռայանի և նրա դասընկերների ուրախությանը չափ ու սահման չկար։

Այս հուզիչ քայլը մեծ արձագանքի արժանացավ համացանցում։
Իսկապես, ուսուցչի այս արարքը հաստատում է, որ Ջիմ Ֆրիմանը կոչումով մանկավարժ է։