Շնորհավորում եմ քեզ, տղաս, իմ արցախատենչ Մենուա, որդիս, երդվում եմ, որ մինչև վերջին շունչ…

Այսօր Արցախի Հանրապետության օրն է…. և ես առաջինը շնորհավորում եմ քեզ, որդիս, իմ արցախատենչ Մենուա, զավակս, երդվում եմ, որ մինչև վերջին շունչ պայքարելու եմ Արցախի նոր ազատագրման և Մայր Հայրենիքի հետ միավորման համար:

Եվ այդ պայքարին եմ պատրաստելու բոլոր հայ ասպետներին, բոլոր այն մարդկանց, ում հետ գեթ մեկ րոպե կկարողանամ կիսել գաղափարներս:

Մենք դեռ կհանդիպենք ազատագրված Արցախում:

Понравилась статья? Поделиться с друзьями: