«Նիկոլ Փաշինյանին կպատասխանենք ռազմի դաշտում». Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանում կրկին անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հայտարարությանը:

Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է՝ իրենց խոսքը ռազմի դաշտում կասեն: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ոչ»,- ասել է Հասանովը:

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը միայն «դատարկ խոսում է, քանի Երևանը մինչև հիմա չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»:

factor.am

Понравилась статья? Поделиться с друзьями: