Մերսման կետեր, որոնք կփոխարինեն դեղորայքին

Եթե ձեզ վատ եք զգում, պարտադիր չէ անմիջապես դեղ խմել: Կարելի է օգնել օրգանիզմին, իմանալով ընդամենը 5 կախարդական կետի մասին:

Այս մեթոդն արդեն հարյուրավոր տարիներ գործածում է արեւելյան բժշկությունը:
Կետային մերսման մեթոդիկան բարդ չէ: Գտնելով համապատասխան կետը, սեղմեք այն մեկ-երկու րոպե: Ու այսպես օրական 4-6 անգամ:

Այս մեթոդով կարելի է արագ վերացնել հոգնածությունը, կենտրոնանալ: Բիոլոգիապես ակտիվ կետեր կան նաեւ  դեմքի վրա: Դրանք գտնելն ու մերսելը ոչ մի դժվարությւն չի ներկայացնում:

Նստակյաց կյանք վարելու դեպքում

Մերսման կետերը գտնվում են դնչի շուրջը: Դրանց մերսումը թույլ չի տալիս արյունը կուտակել սեռական օրգանների մոտ  եւ հիվանդացնել դրանք: Մերսեք ոչ ուժեղ շրջանաձեւ եւ հակառակ շարժումներով 2-3 րոպե :

Լյարդի կետը

Գտնվում են աչքի ներսի անկյուններում ու քթի սկզբնամասում: Մերսելով դրանք, դուք կլավացնեք արյան շրջանառությունը լյարդի շրջանում: Նաեւ կնվազեցնեք աչքի բարձր ճնշումը: Մերսեք ոչ ուժեղ շրջանաձեւ եւ հակառակ շարժումներով 2-3 րոպե:

Արագ սրտխփոցի կետեր

Գտնվում են աչքերի վերին արտաքին հատվածում: Թույլ է տալիս հանգստացնել սրտի ռիթմը, իջեցնել բարձր ճնշումը: Մերսելուց առաջ պետք է փակել աչքերն ու իջեցնել խնձորակները: Մերսել պետք է զգույշ ու նուրբ 20-30 վայրկյանից ոչ ավելի:

Շնչառությունը կարգավորելու կետեր

Գտնվում է քթի ծայրին: Թույլ է տալիս վերացնել շնչառական ուղիների սպազմը, հանգստացնել հազը: Պետք է ամուր բռնել քթի ծայրն ու սեղմել 1-2 րոպե:

 Վերակենդանացման կետեր

Գտնվում է քթարմատի վրա, քթի եւ շրթունքի հատման կետում: Այս հատվածի մերսումը թույլ է տալիս մարդուն ուշքի բերել: Պետք է եղունգով ուժեղ սեղմել մի քանի վայրկյան:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: