Միայն վերջերս իմացա մետաղական սպունգն օգտագործելու եղանակների մասին․․․ պատմում եմ 3 հետաքրքիր հնարք…Մետաղական խոհանոցային սպունգը ամենահին ու արդյունավետ գործիքներից մեկն է ոչ միայն սպասքեղենը լվանալու, այլ նաև կեղտոտված մակերեսները մաքրելու համար։ Ներկայացնում ենք մետաղական սպունգի կիրառման մի քանի հրաշալի եղանակ։
Պարզվում է, որ մետաղական սպունգով արագ և հեշտ կարող եք մաքրել բանջարեղենը։ Օրինակ, կպչեք գազարն ու կարտոֆիլը, որի կեղևը դեռ չի կոշտացել։ Պարզապես թույլ շփեք բանջարեղենի մակերեսը և կեղտոտված կեղևը հեշտությամբ կմաքրվի։ Երբ գալիս է բանջարեղենի, հատապտուղների և մրգերի սեզոնը, տան տիրուհիների մոտ փակոցների շրջան է սկսվում։
Երբեմն բանկաների վերևի հատվածը ծածկվում է ժանգով և կափարիչի ռետինի հետքերով։ Սովորաբար սպունգով դժվար է բանկաները լիարժեք մաքրել, իսկ ահա մետաղական սպունգը կանի այդ գործը հաշված վայրկյանների ընթացքում։
Շփեք բանկան և կեղտը շուտ կմաքրվի։ Սպունգով կարող եք անթերի մաքրել նաև ապակին։Մետաղական սպունգը կմաքրի նաև ջեռոցի և մանղալի ցանցը։ Թրջեք ցանցը լվացող հեղուկով լուծույթի մեջ, այն կվերացնի յուղն ու այրվածքները, թողեք 10 րոպե, այնուհետև մետաղական սպունգով շփեք ցանցը և լվացեք հոսող ջրի տակ։
Նույն կերպ էլ կարող եք մաքրել խոհանոցում աշխատանքային մակերեսի կերամիկական սալիկները․ սպունգը կմաքրի կեղտն ու յուղի լաքաները՝ առանց սալիկները վնասելու։
Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից