Մենք պետք է կանգնենք մեր վարչապետի կողքին և միասին ջախջախենք բոլորին

Մենք պետք է կանգնենք մեր վարչապետի կողքին և միասին ջախջախենք բոլորին… Աշոտ Տեր-Մաթեւոսյան

«Թավշյա հեղափոխությունից ունեցած սպասելիքներս արդարանում են, ավելին` այն, ինչ տեղի է ունենում, չէի էլ կարող պատկերացնել: Ինձ թվում է` ոչ ոք չէր հավատում, որ նման զարգացումներ կլինեին:

ՌոբերտՔոչարյանի կալանավորումն էլ էր անսպասելի նույնիսկ իշխանափոխության ժամանակ: Բայց արի ու տես, որ իրականացավ։ Անգամ հեղափոխության մասնակիցներն ասում են, օրինակ` ինչու փոքր բիզնեսը չի ազատվում ինչ-ինչ հարկերից, ասում եմ.

«ժողովուրդ, այս 3 ամսվա ընթացքում կատարվածը վերջին 30 տարվա ընթացքում էլ տեղի չէր ունեցել: Սպասեք, ամեն ինչի հերթն էլ կգա»»,-նշեց նա:

«Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ուրեմն պետք է վստահենք նրան եւ նրա թիմին: Կարող է ինքն էլ սայթաքի, կառավարության անդամներն էլ: Կարեւորն այն է, որ այդ մարդիկ ուզում են այս երկիրը երկիր դարձնել:

Ո՞վ չի սխալվում: Ինձ հունից հանում է այն, որ մարդիկ ուզում են` ամեն ինչ իդեալական լինի: Անգամ ընկերներիս հետ վեճի եմ բռնվում այդ թեմայով»,-ասաց Աշոտը

Понравилась статья? Поделиться с друзьями: