«Մե ռն ում եմ, դեղերս մոտս չի, շտ ապօ գնություն կանչեք» (տեսանյութ)

iPress.amՇուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին, ում տունը հանձնել են թշնամուն, բռնի ուժով բերման են ենթարկել Քննչական կոմիտե, քաղաքացին հևիհև խնդրում է, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում: «Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել և բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա »,- ասաց Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը:

Քննչական կոմիտեի սենյակում գտնվող իրավապաշտպանի հորդորով քաղաքացու ձեռքերը ազատ արձակեցին, իսկ Շուռնուխցին տեղեկացրեց՝ իրեն ծանուցագիր չեն ուղարկել, առավոտ՝ ժամը 7-ին բռնի ուժով բերման են ենթարկել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: