Բոլոր 11 տարիներիներին նա ատում էր դպրոցը, քանի որ առաջին դասարանից դարձել էր ծաղրի առարկա: Երեխաները բացահայտ ծիծաղում էին նրան և արհամարհանքով էին վերաբերվում նրան: «Ո՞վ ես դու, մաքրուհու դուստր»: Իսկ նա լուռ համբերում էր դժգոհություններին, բայց 20 տարի անց նա հիանալի հնարավորություն ունեցավ դաս տալ իր համադասարանցիներին:
Առաջին դասարանցի Լենան շատ էր առանձնանում իր դասընկերների ֆոնին՝ համեստ զգեստ, մաշված կոշիկներ և հսկայական, ցավագին տխուր աչքեր: Նա վախով նայում էր իր շուրջը, կարծես ինչ-որ բան իրեն ասում էր, որ իրեն այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում: Առաջին օրը երեխաները ծանոթացան միմյանց հետ, և շատերը հպարտորեն պարծենում էին իրենց ծնողների արժանիքներով:
Մի կողմ էր կանգնած միայն Լենան: Հանկարծ հնչեց նրա համեստ ու մեղեդային ձայնը.
— Աղջիկս, սիրելիս:
Բոլորը հետ նայեցին և տեսան մաքրուհուն՝ դույլով և կտորով: Նա մոտեցավ Լենային, համբուրեց նրան և արագ հեռացավ: Լենան ուզում էր ասել, որ մայրը հյուրանոցում ադմինիստրատոր էր, բայց միայն ժամանակավորապես է աշխատում որպես հավաքարար, քանի որ հայրը մահացել է և նրանց համար հիմա դժվար է, բայց նրան թույլ չտվեցին ոչ մի բառ ասել:

-Պետք չէ ոչինչ հարցնել, չեք տեսնում, որ նրա մայրը հավաքարար է, — ասաց ամբարտավան դասընկերներից մեկը: Բոլորը ծիծաղում էին, բայց Լենան չէր կարողանում հասկանալ ինչու, քանի որ նրա մայրը աշխատասեր էր, կենսուրախ, բարի: Մի՞թե այդքան կարևոր է, թե որտեղ է աշխատում մարդը, — ինքն իրեն հարցրեց միամիտ առաջին դասարանցին:
Ոչ ոք չէր ուզում նրա հետ նույն սեղանի մոտ նստել, քանի որ նա մաքրուհու դուստր էր: Ամեն տարի նրան նախատում էին ամբողջ դասարանի առջև, երբ նա չէր կարողանում գումար նվիրաբերել այն բանի համար, ինչը սովորաբար հավաքվում էին դպրոցում: Աշխարհն իսկապես լի է չարիքով, — մտածում էր Լենան և լուռ նստում իր տեղում:
5-րդ դասարանում պատմությունն ավելի վատացավ (բացի իր էժանագին ու հին հագուստի անընդհատ ծաղրանքից): Մի անգամ ընդմիջման ժամանակ աղջիկները զվարթ զրուցում էին, իսկ Լենան, ինչպես միշտ, կանգնած էր մի անկյունում: Այդ պահին նրա մայրը մաքրում էր միջանցքը:
Հանկարծ Լենան նկատեց, որ ինչ-որ բան այն չէ. Մայրը հենվեց պատին և դանդաղ սահեց ներքև: Նա արագ վազեց, սկսեց նրան ուշքի բերել ու ասել.
— Մայրիկ, այլևս այդքան չաշխատես, ես կօգնեմ քեզ, ես արդեն չափահաս եմ:
Լենան գիտեր, որ մայրը երեկոյան ժամերին գրասենյակներ է մաքրում, որպեսզի ինչ-որ բան վաստակի:

Այդ օրը տնօրենը թույլ տվեց հավաքարարին շուտ հեռանալ, իսկ Լենային խստորեն ասաց, որ վերադառնալ դասի, նույնիսկ թույլ չտվեց, որ մրը ճանապարհի տուն: Սկսվեց գրականության դասը՝ դասղեկի գլխավորությամբ: Ուսուցիչը գրատախտակին գրեց շարադրության թեման. «Ի՞նչ կդառնամ ես, երբ մեծանամ»: Լենան ձեռքը բարձրացրեց.
— Ընկեր Սվետլանա, կարո՞ղ եմ տանը գրել շարադրությունը, ես իսկապես պետք է տեսնեմ մայրիկիս, նա սրտի հետ կապված խնդիրներ ունի:
Աշակերտներից մեկը հեգնանքով բղավեց.
— Լենան կարող է ընդհանրապես այդպիսի շարադրություն չգրել, դասամիջոցի ընթացքում նա արդեն ասաց, թե ինչ է դառնալու, եթե օգնեց մորը, ապա կդառնա հավաքարար: Ամբողջ դասարանը սկսեց ծիծաղել:
Ուսուցիչը սպառնալի հայացքով նայեց տղային և ասաց.
— Հիմա կգաս ու ներողություն կխնդրես աղջկանից: Եվ հիշիր, որ երբեք չի կարելի անարժանորեն վիրավորել մարդուն. Չարը միշտ վերադառնում է: Չե՞ս կարծում, որ կարող ես Լենայի տեղում մի օր էլ դու լինել: Ուշադիր մտածեք դրա մասին, քանի որ այսօր ձեր ծնողները գործարարներ են, իսկ վաղը նրանք կարող են պահակներ դառնալ, եթե կյանքը ստիպի:
Տղան չէր պատրաստվում ներողություն խնդրել, նա պարզապես իր ամբողջ արտաքինով ցույց տալով, որ ինքը «ընտրյալ է»: Միայն ուսուցչի խոսքերը ստիպեցին նրան սեղմված ատամների միջից անպատկառ ու կոպիտ ասել․ «կներես»։
-Ես թույլ եմ տալիս, որ Լենան գնա տուն, — վճռականորեն շարունակեց ընկեր Սվետլանան:

— Եվ ես իսկապես նրան թույլ եմ տալիս չգրել այդ շարադրությունը, քանի որ, ի տարբերություն բոլորիդ, նա արդեն լավ մարդ է դարձել, և կարող է ձեռք բերել իր ուզած մասնագիտությունը: Բայց թե ինչ դուրս կգա ձեզանից, դեռ պարզ չէ:
Լենան հեռացավ և այլևս չլսեց ուսուցչուհուն, բայց նա հասկացավ, որ սա ամբողջ դպրոցի ամենահիասքանչ ուսուցիչն է, քանի որ հաջորդ օրվանից դասընկերների նկատմամբ բռնությունը նկատելիորեն թուլացավ: Երբ նա դպրոցն ավարտում էր, Լենան այնքան էր սովորել անտեսել իր դասընկերներին, որ նրան չէր հետաքրքրում՝ իր մասին լավ կխոսե՞ն, թե՞ վատ: Ավարտելուց հետո նա այլևս չգնաց այդ դպրոցը. Նա պարզապես վերցրեց վկայականը, և ոչ ոք նրան այլևս չտեսավ 20 տարի շարունակ:
Դասընկերներից ոչ ոք նրան չէր հիշում և ոչինչ չգիտեին նրա մասին: Բայց երբ ամբողջ դասարանը որոշեց հավաքվել և նշել դպրոցն ավարտելու 20-ամյակը, ինչ-որ մեկը առաջարկեց.
— Եկեք զանգահարենք Լենային:
Բոլորը պաշտպանեցին նախաձեռնությունը, իսկ Կարենն անմիջապես առաջարկեց.
— Ես աշխատանքի եմ անցնում որպես մենեջեր (հյուրանոց + ռեստորան), այնպես որ կարող ենք այնտեղ նշել: Բոլորը համաձայնվեցին, սոցիալական ցանցերում գրեցին Լենային և, զարմանալիորեն, նա համաձայնվեց գալ, իսկ տղաներից մեկը կատակեց.
— Հետաքրքիր է` մեր «մաքրուհի»-ն ունի՞ հարմար հանդերձանք:

Հանդիպման երեկոն սկսվեց բուռն և ուրախ, գրեթե բոլորը եկան, նույնիսկ կրտսեր և ավագ դասարանների դասղեկներ՝ ընկեր Լուսինեն և ընկեր Սվետլանան: Ուշացավ միայն Լենան: Նախկին դասընկերները միմյանց հետ մրցում էին իրենց հաջողություններով՝ ով ով է դարձել, ինչի է հասել:
Հանկարծ մի մեքենա կանգնեց ռեստորանի դիմաց, որից դուրս եկավ մի շքեղ տիկին՝ նրբագեղ, հոյակապ զգեստով և վստահ քայլվածքով: Գրեթե ոչ ոք նրան չճանաչեց, նա 20 տարվա ընթացքում այդքան շատ էր փոխվել:
Սեղանի վրա լռություն տիրեց, իսկ Կարենը նկատելիորեն նյարդայնացավ:
— Դե ինչ, բոլորդ հանգստացել եք, — ասաց ընկեր Սվետլանան,- Դուք այնքան հպարտորեն պարծեցել եք մինչ այժմ Ձեր հաջողություններով, շարունակեք: Բայց ոչ ոք ոչ մի բառ չէր կարողանում արտասանել:
-Կարեն, դու ասացիր, որ շուտով այս հյուրանոցային համալիրում որպես մենեջեր ես աշխատելու, շարունակիր պատմել, թե ինչպես ես դա արել, — պնդեց ուսուցչուհին:
Բայց նա կարմրած նստել էր, ոչ մի բառ չէր խոսում: Լենան ընդհատեց դադարը.
-Կարեն, դու շատ բախտավոր ես, որ այսպիսի շքեղ վայրի կառավարիչ ես: Իսկապես, ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Ի դեպ, որ համալսաանն էիր ավարտել,- Նրա ձեռքերը դողում էին, իսկ աչքերը վախից պտտվում էին:
— Դե, քանի որ կարենը որոշեց հետաձգել պատասխանը, ապա պատմիր քո մասին Լենա, — շարունակեց զրույցը ընկեր Սվետլանան:

«Դե ես… ես օգնում եմ մայրիկիս», — ուրախ պատասխանեց Լենան և ծիծաղեց՝ ուշադիր նայելով Կարենին,- Ես այս ռեստորանի տերն եմ, իսկ մայրս` հյուրանոցային համալիրի տնօրեն:
— Այսինքն, Կարենն այստեղ կաշխատի որպես մենեջե՞ր: — սկսեցին հարցնել տղաները:
Լենան դադար տվեց, իսկ հետո շարունակեց,- Իհարկե, կաշխատի, ես նույնիսկ ստորագրել եմ նրա հայտարարությունը: Միայն ոչ որպես մենեջեր, այլ որպես բեռնակիր: Եվ սա հոյակապ է: Հիշում եք, թե ինչպես 5-րդ դասարանում ընկեր Սվետլանան ասաց, որ ցանկացած աշխատանք լավ է: Ըստ ամենայնի, Կարենն, արդեն 37 տարեկան հասակում, հիանալի էր սովորել այս դասը: Նախկին դասընկերները արհամարհանքով էին նայում Կարենին։
Նախկին դասընկերները սկսեցին մրցել միմյանց հետ՝ ասելով, որ ամեն ինչի համար իրենք կվճարեն: Լենան ընդհատեց նրանց.
— Ես վճարում եմ ամբողջ ընթրիքի համար, ի վերջո, մենք դասընկերներ ենք, և, իհարկե, այն ուսուցիչների համար, ովքեր կյանքում ինձ շատ անհրաժեշտ դասեր են տվել:
Նման խոսքերից հետո բոլորի տրամադրությունը փչացավ, սեղանին այլևս զվարճալու առիթ չկար: Բանկետից հետո նրանք բաժանվեցին գրեթե լուռ` կտրուկ հրաժեշտ տալով, նախանձով նայելով Լենային և արհամարհանքով նայելով կարենին:
Անշուշտ այդ երեկո նրանց կրծող ամենաուժեղ զգացումը ոչ թե մեղքն էր նրանց մանկական դաժանության համար, այլ նախանձը, անխնա նախանձը, քանի որ նա այս ամենին հասել էր ինքնուրույն՝ լինելով դպրոցական հասարակ մաքրուհու դուստր: Իհարկե, Կարենն իրեն ամենից վատն էր զգում:
Ի՞նչ եք մտածում այս պատմության մասին: Լենան կարողացավ դասընկերներին դաս տալ ու այսքան տարի անց դաժան առաջին ուսուցչուհուն դրել իր տեղը: Ի՞նչ կանեիք, եթե նրա տեղում լինեիք:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն