Ձեզանից ընդամենը մի քանի րոպե կպահանջվի և ձեր գորգը կմաքրվի անգամ ամենահամառ բծերից

Տնային կենդանիներ ունեցողները գիտեն, որ երբեմն գորգերի մաքրումը իսկապես մեծ խնդիր է: Գորգերը ոչ միայն փոշի և մանր կեղտ են կուտակում, այլ նաև իրենց վրա են հավաքում կենդանիների մազերը։ Մենք տանն ունենք երկու կատու և նրանց բուրդն ընդամենը մեկ շաբաթում փոխում է գորգերի գույնը։ Եվ այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես մաքրել գորգերը այս բրդից և դա անելու համար կա մի քանի եղանակներ:

Կարելի է սովորական ապակե շիշ վերցնել, ժապավենով փաթաթել, կպչուն կողմը դեպի դուրս: Շիշն անցկացնել գորգի վրայով և հավաքեք բուրդը: Արժե ասել, որ այն լավ է հավաքում բուրդը։ Բայց այն դժվար թե հեռացնի խորը նստած մազերը: Դուք կարող եք նաև հեռացնել մազերը ռետինե հատուկ ձեռնոցով: Այն լավ աշխատանք է կատարում, բայց հիգիենայի նկատառումներից ելնելով, չպետք է սանրեք Ձեր ընտանի կենդանու մազերը նույն ձեռնոցով:

Ընկերուհիս սովորաբար իր գորգերը մաքրում է կենդանիների մազերը մաքրող խոզանակով: Բայց ես չեմ սիրում այս մեթոդը, քանի որ գորգը ինքնին շատ արագ է փչանում: Իմ սիրելի միջոցը սովորական խոզանակն է նեյլոնե մազիկներով: Ես վերցնում եմ ամենափափուկը և դրանով մաքրում ամբողջ գորգը։ Այն հիանալի հավաքում է մազերը, ինչպես նաև հանում է կուտակված կեղտը:

Գորգ մաքրող միջոց․

Այստեղ կրկին կան մի քանի տարբերակներ. Դուք իհարկե կարող եք գնել գորգ մաքրող միջոց, բայց կարելի է պատրաստել նաև իմպրովիզացված միջոցներ: Օրինակ՝ մի բաժակ տաք ջուրը լցրեք դույլի մեջ, ավելացրեք 2 ճ.գ. քացախ, 1 ճ.գ. սոդա և խառնեք: Այնուհետև ավելացրեք մի քիչ հեղուկ օճառ, ապա նոսրացրեք սառը ջրով։ Այս խառնուրդով Դուք կարող եք մաքրել գորգը սովորական սպունգով։ Գլխավորը գորգը շատ չթրջելն է։

Կա նույնիսկ ավելի հեշտ մեթոդ. Վերցրեք գործվածքների փափկեցնող միջոց։ Այն նոսրացրեք 1-ից 10 հարաբերակցությամբ։Այս խառնուրդը ցողեք գորգի վրա և թողեք 20 րոպե։ Հետո լավ մաքրեք փոշեկուլով։ Հոտը հիանալի կլինի, իսկ գորգը շատ ավելի մաքուր տեսք կունենա։ Արդյունքը կգոհացնի Ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: