
Դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը, ով հայտնի դերասան Արթուր Ութմազյանի դուստրն է, արձագանքել է այսօր տեղի ունեցած վշտալի իրողությանը: Ինչպես ավելի վաղ հայտնեի էինք, այսօր 63 տարեկան հասակում, ծանր հիվանդության պայմաններում կյանքից հեռացավ սիրված երգչուհի , ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, ով երկար տարիներ պայքար էր մղում քաղցկեղի դեմ:
Հրաչուհին իր Instagram-ի էջում հրապարակել է համատեղ լուսանկար լուսահոգի երգչուհու հետ, եւ այն մեկնաբանել է հետեւյալ խորիմաստ գրառմամբ. «Երկնքում մի աստղ էլ փայլեց»:

Լուսանկարում նրանք գտնվում են «Սպիտակ անկյուն» հաղորդման նկարահանման հրապարակում: