Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ ապրիլի 3-ին, տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը:
Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել:

Լուսինը, իհարկե, դրական պատասխան էր տվել:

Ներկաների թվում էր նաև երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը:

Վերջինս նախ Սամվել Ալեքսանյանի կնոջ հետ ինստագրամյան սթորիներ էր հրապարակել, որոնցում տիկին Շողերինան բարեմաղթանքներ էր հղել:
Ավելի ուշ Հռիփսիմեն նաև երաժշտական կատարմամբ շնորհավորել էր զույգին:
Երգչուհին, կարծես թե, միջոցառմանը միայնակ էր ներկայացել: