Սրբիչները սպիտակեցնող միջոց․
Իմ մտերիմները գիտեն, որ ես սիրում եմ սպիտակ սրբիչներ։ Բայց ես օգտագործում եմ բացառապես էկոլոգիապես մաքուր արտադրանք ցանկալի արդյունքի հասնելու համար՝ շրջանցելով խանութից գնված սպիտակեցնող ու բծերը մաքրող միջոցները: Այս անգամ հերթը աղինն էր։

Եթե Դուք ակնկալում եք, որ ես կնկարագրեմ բարդ տեխնոլոգիական գործընթաց, ապա ես կհիասթափեցնեմ Ձեզ: Սպիտակ հագուստը աղով մաքրելը չափազանց պարզ է։ Մեկ լիտր տաք ջրի մեջ լցրեք 1 ճաշի գդալ աղ: Լավագույն արդյունքի համար կարող եք ավելացնել նաև մեկ գդալ փոշի: Խոհանոցային սրբիչները լցրեք այդ լուծույթի մեջ և թողեք մինչև առավոտ: Հետո ողողեք և լվացեք լվացքի մեքենայի մեջ։ Արդյունքում կստանաք սպիտակ, բուրավետ և մաքուր սրբիչներ:

Հատակի մաքրող միջոց․
Հատակը լվանալիս ես միշտ լվացող միջոց եմ ավելացնում։ Իմ կարծիքով միայն ջուրը չի մաքրի հատակի ամբողջ կեղտը։ Ես չեմ օգտագործում «ուժեղ» կոմպոզիցիաներ։ Մեկ դույլ տաք ջրի մեջ լցրեք մի քանի բուռ աղ և մի փոքր լվացող միջոց: Մաքրման ավարտին Դուք կնկատեք, թե որքան կեղտոտ էր Ձեր հատակը։ Ջուրն ամբողջությամբ սևացած կլինի։ Այժմ բնակարանի հատակը մաքրում եմ բացառապես աղով։ Ինձ իսկապես շատ է դուր գալիս արդյունքը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն