Հավկիթները զարդարելու լավագույն եղանակները… Որքան գեղեցիկ է ստացվում…

Մի քիչ ժամանակ տրամադրեք ու ամենալուսավոր տոնի համար հավկիթները ձևավորեք անհավանական գեղեցիկ եղանակներով: Շատ օրգինալ ու հետաքրքիր է ստացվում, բացի այդ օգտագործվում են միայն օրգանական ներկանյութեր:

Մարմարե հավկիթներ

Ինչ է անհրաժեշտ.

եփած ձու

ջուր

ներկեր

ձեթ

Ինչպես ներկել.

Ներկերը լուծել ջրով՝ հետևելով տուփի վրա նշված ինստրուկցիային: Կես ճաշի գդալ ձեթ ավելացնել:

Հավկիթները գցել լուծույթի մեջ և զգուշորեն խառնել գդալով:

Հանել ու չորացնել խոնավ անձեռոցիկով:

Ծիածանափայլ հավկիթներ

Ինչ է անհրաժեշտ.

եփած ձու
սննդային ներկեր՝ 5 գույն
թղթե անձեռոցիկ
Ինչպես ներկել.

Ներկերը լուծել առանձին բաժակներով ջրի մեջ: Այնուհետև յուրաքանչյուր հավկիթը փաթաթել անձեռոցիկով: Այն պիտի պինդ կպած լինի հավկիթին, որպեսզի անցքեր չմնան:

Աշխատանքային մակերեսը ծածկել տոպրակով կամ գործն անել սկուտեղի վրա:

Յուրաքանչյուր գույնի ներկ հերթականությամբ կաթացնել հավկիթի վրա: Մեկը մյուսի հետևից, մինչ ամբողջը կծածկվի տարբեր գույներով: Այս կերպ ներկերը ներթափանցում են անձեռոցիկի միջով ու ներկում են հավկիթը:

Երբ անձեռոցիկն ամբողջովին ներկված լինի, առանց այն հանելու թողեք, որ հավկիթը

Դրանից հետո միայն հանեք անձեռոցիկը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: