Հայկ Մարությանը գնացել է Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը. (լուսանկարներ)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստանիսլավսկու անվան թատրոնում դիտել է Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ ներկայացումը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից: 

«Քաղաքապետի ու նրա տիկնոջ հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում ենք՝ #saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում մեր տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանն է»,- գրել է փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում շատ էր խոսվում Հայկ Մարությանի ու Մկրտիչ Արզումանյանի լարված փոխհարբերությունների մասին: Բայց, ինչպես երեւում է, բարեկամությունը շարունակվում է:

Ավելի ուշ այս իրադարձությանն անդրադարձել է նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Ֆեյսբուքյան իր էջում գրելով՝ «Նոր, հաճելի լուսանկարներ Ստանիսլավսկու թատրոնից»: «Բաաա, ապե ջան»,- իր էջում էլ գրառել է Մկրտիչ Արզումանյանը:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: