
Շելիա Ֆրեդերիկը ուղեկցորդուհի է: Նա իր աշխատանքը միշտ սովորական է համարել և երբեք չի մտածել, որ ամենահասարակ չվերթը դեպի Սան- Ֆրանցիսկո կարող է փոխել իր կյանքը:

Ուղևորները զբաղեցրել էին տեղերը և ուղեկցորդուհիները, կանոների համաձայն, վերջին անգամ շրջեցին տեսնելու՝ ամեն ինչ կարգի՞ն է: Շելիան անցնելիս նկատեց թանկարեք հագնված տղամարդուն թափթփված տեսքով աղջկա հետ:
Այդ պահին նա նաև նկատեց աղջկա՝ իրեն ուղղված սևեռուն հայացքը:
Շելիան անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ: Ինքնաթիռի թռիչքից հետո նա գնաց զուգարան և այնտեղ թուղթ ու գրիչ թողեց: Ապա դուրս եկավ և հայացքով աղջկան հասկացրեց, թե ուր պետք է գնա:

Երբ շաիկահեր աղջնակը դուրս եկավ զուգարանից, ուղևորուհին այնտեղ գտավ թուղթ, որում գրված էր. «Օգնեցեք ինձ»:
Մինչև վայրէջքային գոտի հասնելը Շելիան տեղեկացրեց Սան-Ֆրացիսկոյի ոստիկանությանը:
Ավելի ուշ նա իմացավ, որ տղամարդը հանցագործ է, իսկ աղջիկը մարդկանց առք ու վաճառքի (թրաֆիքինգ) զոհ էր դարձել:
