
3 կգ կանաչ լոլիկ պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 200գ կանաչի՝ մաղադանոս, սամիթ, բալի տերև
- 100գ սոխ
- 1 գլուխ սխտոր
Հեղուկի համար.
- 3լ ջուր
- 9ճ.գ. շաքարավազ
- 2ճ.գ. աղ
- 2-3 հատ դափնետերև
- 5 հատիկ սև պղպեղ
- 1 բաժակ 9% քացախ
- ձեթ՝ 1լ բանկայի համար անհրաժեշտ է 1ճ.գ.

Պատրաստման եղանակ.
Բանկայի մեջ դրեք կանաչին, սխտորը, ձեթը: Հետո ավելացնրեք լոլիկը, եթե դրանք մեծ են, ապա կտրեք երկու մասի: Իսկ վերջում դրեք սոխը:
Հեղուկի համար անհրաժեշտ է եփել բոլոր նշված բաղադրիչները, և տաք վիճակում լցնել լոլիկի վրա: Ստերիլիզացնել 15 րոպե:
Բարի ախորժակ…