Ծնվելուն պես այս փոքրիկը այնպես ոտքից գլուխ չափեց բժիշկներին, որ բոլորը ծիծաղից թուլացել էին

Երբ փոքրիկ Իզաբելլան ծնվեց, նա այնպես էր նայում բժիշկներին, որ բոլորը ծիծաղից թուլացել էին: Եվ ծնվելուց ընդամենը մի քանի րոպե անց նա դարձավ իսկական աստղ: Լուսանկարիչը շատ հաջող կերպով որսաց պահը և ֆիքսեց նորածնի դեմքի այս լուրջ ու միաժամանակ խիստ արտահայտությունը:

Նորածնի առաջին լուսանկարը հստակ ցույց է տալիս, թե նա որքան «ուրախ» է այս աշխարհի հետ հանդիպման համար: Ցանցում ակտիվ քննարկումներ սկսվեցին այս լուսանկարի շուրջ: Օգտատերերից ոմանք նույնիսկ կատակով ասում էին, որ երեխան ծնվելուց անմիջապես հետո հասկացել է, որ մայրիկի փորիկում ավելի լավ է, քան կյանքում:

Աղջկան անվանել են Իզաբելլա Պերեյրա դե Խեսուս: Նա ծնվել է Վալենտինի օրը ՝ 2020 թվականի փետրվարի 13-ին, Ռիո դե Ժանեյրոյում: Փոքրիկը նոր է սկսել իր կյանքը և արդեն հայտնի է դարձել ամբողջ աշխարհում:

Այս հայտնի կադրը ֆիքսել է լուսանկարիչ Ռոդրիգո Կունստմանը: Ինչպես ասում է տղամարդը, ծնվելուց անմիջապես հետո աղջիկը ձայն չհանեց, նա պարզապես նայեց բոլորին: Եվ երբ արդեն բավականաչափ ուսումնասիրել էր շրջապատող աշխարհը և կ տ րпւմ էին պпրտшլարը, նա սկսեց լшց լինել:

Փոքրիկի մոր խոսքով ՝ Իզաբելլան հաճախ է կնճռոտում ճակատը, երբ գալիս է տակդիրը փոխելու կամ ուտելու ժամանակը: Պատկերացնու՞մ եք, ինչ են զգացել բժիշկները, երբ նորածինն այդ խիստ հայացքով նրանց է նայել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ news29post.com-ը

Понравилась статья? Поделиться с друзьями: