
Լավ, բայց ինչքա՞ն կարելի ա տարիներ շարունակ բռնություն քարոզել TV-ով․․․ Էդ, որ հիմա սենց ագրեսիվ հասարակություն ունենք, որ պլենդուսից ցածր IQ-ով, ինչ-որ նիվա շուռ տվող, մոտները դանակ պահող, կռիվներ հրահրող, թույլերի վրա ինքնահաստատվող 14 տարեկան ու բարձր երեխաներ ու դեռահասներ ունենք՝ էդ նաև էս սերիալների արդյունքն ու ուղիղ հետևանքն ա, ու ոչ թե ինչ-որ չափով կամ քիչ են ազդում սրանք, այլ՝ շատ կոնկրետ ու ցավալի մասշտաբների հասնող ձևով․․․
Սա պետք ա որակվի որպես բռնության քարոզ, ու շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվի սրանց դեմ։ Հակառակ դեպքում մեզ շատ տխուր ապագա ա սպասվում։ Ու թող ոչ մեկ չասի, որ դա վերջիններիս «արվեստի» դեմ ինչ-որ սահմանափակող ու ճնշող քայլ կլինի։ «Ճ» կլասի սերիալը չի կարա կինոարվեստ լինի, «Ճ» կլասի սերիալների տեղը զուգարանն ա։