Իրեր, որոնք ունեն պիտանելիության ժամկետ, սակայն շատերը դրան ուշադրություն չեն դարձնում

Բոլորս էլ հետևում ենք սննդամթերքի ժամկետին՝ մոռանալով, որ կենցաղային որոշ իրեր նույնպես ունեն պիտանելիության ժամկետ, ու դրանք պարբերաբար պետք է փոխարինել նորով:

Բարձեր ու վերմակներ

Որպես կանոն, բարձերը կարող են ծառայել մոտ 3 տարի, ինչից հետո սկսում են դեֆորմացվել, ու էլ պատշաճ կերպով չեն պահում պարանոցն ու գլուխը: Բացի այդ, դրանց մեջ բազմանում են բակտերիաների, ու հենց այդ պատճառով բարձերը պետք է փոխել:

Վերմակները կարող եք օգտագործել 7-10 տարի: Դա կախված է նրանից, թե այն ինչպես եք խնամում ու որտեղ պահում:

Ափսե լվանալու սպունգ

Ափսե լվանալու սպունգի վրա մեծ քանակությամբ բակտերիաեր են կուտակվում, ու դրա համար էլ կարևոր է փոխել յուրաքանչյուր 7-14 օրը մեկ:

Ներքնակ

Ներքնակը կարող է ծառայել 8-10 տարի, ընդ որում օգտագործելու ընթացքում կարևոր է այն պարբերաբար մաքրել սովորական սոդայի օգնությամբ:

Խոհանոցային տախտակ

Դրանց վրա նույնպես շատ արագ են կուտակվում բակտերիաներ: Ավելին, փորձագետները խորհուրդ են տալիս մսի համար առանձին տախտակ ունենալ:

Համեմունքներ

Նախքան համեմունքներն օգտագործելը՝ փաթեթավորման վրա ծանոթացեք պահպանման ժամկետին:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: