Խաղալիքների պատրաստման համար Ձեզ անհրաժեշտ կլինի․
- Ամանորյա գնդիկներ 8 սմ տրամագծով
- ակրիլային ներկեր սև և սպիտակ գույներով
- նարնջագույն ներկ
- սպունգ
- մարլիա
- ակրիլ լաք

- թել կամ ժապավեն
- սոսինձ
- արհեստական հատապտուղներ, ասեղներ և կոներ
- գուլպա գլխարկի համար
- բնական սպիտակ գործվածքի փոքրիկ կտոր։
![]()
Պատրաստման եղանակը․
Սկսենք գնդիկի գունավորումից։ Դա անելու համար խառնեք սպիտակ ներկը մի կաթիլ գույնի հետ:

Այնուհետև ստացված ներկը սպունգով քսեք գնդակի վրա։ Առաջին շերտը չորացրեք, ապա քսեք երկրորդ շերտը և նորից չորացրեք։
Վրձինով ներկեք վագրի դեմքը և գծերը՝ օգտագործելով սպիտակ և սև ներկեր։ Պետք է նկատի ունենալ, որ գնդակի կարերը պետք է լինեն կողքի մասում:

Երբ ներկը չորանա, հաջորդը պետք է քսեք ակրիլային լաքը։ Թողեք խաղալիքը չորանա:
Կտրեք գուլպաների երքևի հատվածը: Քաշեք դրա վերին մասը գնդակի վրա: Սա պետք է գլխարկի տեսք ստանա: Ամրացրեք այն սոսինձով:

Գլխարկի վրա ծալքեր արեք և վերևի մասն ամրացրեք թելով:
Ականջները կարելի է պատրաստել որևէ գործվածքից կամ կտրել հաստ թուղթ և ներկել ցանկալի գույնով։ Ականջները կպցրեք գնդակին:

Զարդարեք գլխարկը սոճու ասեղներով, կոնով և մի քանի արհեստական հատապտուղներով՝ սոսինձի օգնությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն