Ինչու այլևս չեմ գնում կտոր օճառ… Ինչը դրա հետ այն չէ

Արդեն 5 տարի է, ինչ դադարել եմ գնել սովորական կտոր օճառ: Նախկինում այն ակտիվ օգտագործում էինք, սակայն հիմա խանութներում փորձում եմ շրջանցել դրանք ու բոլորին էլ նույնն եմ խորհուրդ տալիս:

Բացատրեմ՝ թե ինչու:

Նման օճառը շատ է չորացնում մաշկը, թեպետ զգայուն մաշկ ունեցողները նույնն ասում են նաև հեղուկ օճառի մասին: Ինձ ավելի շատ անհանգստացնում է օճառի էսթետիկ տեսքը ու օգտագործման անհարմարությունը:

Հենց սկսում ենք օգտագործել օճառը, 2-3 օրից փափկում է, այն ստանում է տհաճ տեսք, իսկ օճառամանի մեջ հավաքվում է հեղուկ: Այն պետք է անընդհատ դատարկել, լվանալ ամանը, թողնել, որ մի քիչ չորանա: Երբ հոգնեցի օրը մեջ նման գործողություն կատարելուց, մեր ընտանիքը սկսեց միայն հեղուկ օճառ օգտագործել:

Օճառների գնային տարբերությունը չնչին է, սակայն օգտագործելու մեջ կա զգալի տարբերություն: Պետք չէ օճառաման գնել, լվանալ, բացի այդ հեղուկ օճառն ավելի հիգիենիկ է:

Ի դեպ, օճառները տարբերվում են ոչ միայն կոնսիստենցիայով: Եթե կարդաք բաղադրությունը, կնկատեք, որ այդտեղ էլ կան տարբերություններ: Հեղուկ օճառն ըստ рН մակարդակի ավելի մոտ է մեր մաշկին ու ավելի մեղմ է:

Միակ պինդ օճառը, որը կա մեր տանը, տնտեսականն է: Այն նախատեսված է հատուկ դեպքերի համար:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: